▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Երեքշաբթի օրվանից ՀՀ-ում հայտարարվում է գործադուլ, դասադուլ և անհնազանդության ակցիաներ». Իշխան Սաղաթելյան

Երեքշաբթի օրը՝ ժամը 12։00-ից սկսած Հայաստանում հայտարարվում է գործադուլ, դասադուլ և անհնազանդության ակցիաներ։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ժամը 12։00-ին բոլորս հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Ամբողջ երկիրը պետք է պարալիզացվի, որպեսզի այս խրտվիլակը րոպե առաջ հեռանա։ Երեքշաբթի օրը հայտարարում ենք մեր պայքարի ամենավճռական օրը։ Երեքշաբթի օրը ՀՀ քաղաքացին պետք է մոռանա իր առօրյան, ինքը չի կարող անտարբեր վեր կենալ և գնալ աշխատանքի, գնումների։ Եթե այս ժամանակահատվածը ձգվի Նիկոլ Փաշինյանի ուզածով 2-3 ամիս, մենք այս հրապարակն էլ ենք կորցնելու։ Երեքշաբթի օրը հայտարարում ենք համահայաստանյան գործադուլ, դասադուլ և ՀՀ տարածքում անհնազանդության բողոքի զանգվածային ակցիաներ»,- ասաց Սաղաթելյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին