▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև. Գագիկ Սուրենյան

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սպասում ենք համեմատաբար ակտիվ ցիկլոնի ներթափանցում Միջերկրական ծովից։

Հունվարի 31-ի երեկոյան ժամերին հանրապետության հյուսիային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը և վաղը ցերեկը շրջանների զգալի մասում, սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում` ձյուն, հովտային գոտում` թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ, լեռնային բնակավայրերում` բուք։
     Երևանում այսօր երեկոյան կսկսվի անձրև, որն առաջիկա գիշերը կվերափոխվի ձյան և կշարունակվի մինչև վաղը կեսօր։
     Վաղը երեկոյան ժամերից հանրապետության ողջ տարածքում տեղումները կդադարեն»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին