▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխան սեռական դաստիարակության վերաբերյալ գիրքը գտել է խոտերի միջից. Նելլի Դուրյանը պարզաբանում է

Ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթանեսյանը տեսանյութին, որում նա ցույց է տալիս երեխաների սեռական դաստիարակության վերաբերյալ մի գիրք և հայտնում, որ այդ գիրքը երեկ Վրացական փողոցում բաժանել են բակում խաղացող երեխաներին՝ այդ թվում և իր իննամյա որդուն։

Նելլի Դուրյանը մասնավորապես գրել է.

««Facebook» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։

ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել, ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Facebook» սոցիալական կայքի օգտատերը՝ անչափահաս որդու հետ: Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից, և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր»,- գրել է Նելլի Դուրյանը:

 

Դիտեք նաև՝ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին