«Ռազմագերիների նման փոքրահասակ երեխաները ա՛յ այսպես բարձրացրել են ձեռքերը, որպեսզի ուսուցիչը ճեմելով մոտենա նրանց ու չափի ջերմությունը: Հարց. իմաստը ո՞րն է երեխաներին էսպես պահել: Կարող են ձեռքերն իջեցրած կանգնել, ուսուցիչը մոտենա ու չափի»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ցույց տալով երեկվա լուսանկարներից:
«Դիմում եմ ծնողներին, ինչի՞ եք թույլ տալիս, որ երեխաներին էսպես կանգնեցնեն»: