▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երեխաների ապօրինի որդեգրումների գործով Լիանա Կարապետյանը կալանավորվեց

Վերաքննիչ դատարանի որոշմամբ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը կալանավորվեց:

/filemanager/uploads/2020/01/week-5/Liana_Karapetyan.jpg

Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակ»-ը, ում հետ զրույցում տեղեկացրել  է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, 2019 թվականի դեկտեմբերի 21-ին որոշել էր բավարարել Կարապետյանին կալանավորելու քննիչի միջնորդությունը՝ միաժամանակ թույլատրելի համարելով գրավի կիրառումը: Նա ազատ էր արձակվել 3 միլիոն դրամ գրավի դիմաց: Դատարանի այս որոշումն էլ Դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Լիանա Կարապետյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը) եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

 

 Դիտեք նաև՝  

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին