▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ ՀԱՅԿՈՅԻ ՆԱԽԿԻՆ ու ՆԵՐԿԱՅԻՍ ԿԱՆԱՅՔ նորմալ հարաբերությունների մեջ են

Խոսակցությունների համաձայն` երգիչ Հայկոյի նախկին կինը` երգչուհի, հաղորդավարուհի Հասմիկ Կարապետյանը, նորմալ հարաբերությունների մեջ է երգչուհի Անահիտ Սիմոնյանի հետ:
Այս մասին գրում է mamul.am-ն ու նշում, որ  ասում են՝ թեև նրանք շատ չեն շփվում ու մտերիմ էլ չեն, բայց դրական կարծիք ու վերաբերմունք ունեն միմյանց նկատմամբ: Երկրպագուների շրջանում այս խոսակցությունները ծագել են այն բանից հետո, երբ վերջերս Անահիտն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Հասմիկ Կարապետյանի երգերից մեկն ու թողել դրական մեկնաբանություն: Խոսակցությունների համաձայն` երգչուհու այս քայլին Հասմիկ Կարապետյանը ևս դրական է արձագանքել:
Շատերը, սակայն, նշում են, որ երգչուհիները դադարել են շփվել Հայկոյի ու Անահիտ Սիմոնյանի ամուսնությունից հետո, իսկ այն գրառումը, որ Անահիտը թողել էր Հասմիկ Կարապետյանի երգի մասին, ձևական քայլ է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին