▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Ուղղաթիռից վարդի թերթիկներ են շաղ տալիս. ԱՆ խորհրդականը՝ սոցցանցերում տարածված տեսանյութի մասին

Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիիքները թոքաբորբով բուժում ստանում. . .

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 33-ամյա աշխատակիցն էլեկտրահարվել է և տեղում մահացել

Միքայել Մինասյանն արձագանքել է վարչապետին

Բացարձակ անտարբեր ժողովուրդ, անպատասխանատու վերաբերմունք. Վարազդատ Կարապետյան

Քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է ապագա փեսային

Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել

«Հայ պարկ»-ի և Գյուրջիևի այգու ստեղծումը կարևոր նշանակություն կունենան Երևանի և Գյումրիի համար. Սարգսյան

Կորոնավիրուսային իրավիճակը կապիտալ շինարարության ոլորտում կառավարության ծրագրերը չի փոխել

Կարո՞ղ է դուք եք ատկատ վերցնում, մաքսանենգությամբ զբաղվում․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՀԿ-ին

Ես չեմ այցելում իմ տատիկին և պապիկին․ Առողջապահության նախարար

Հարցին կպատասխանի ՀՀ վարչապետ Տիգրան Ուրիխանյանը. Ալեն Սիմոնյանը շփոթվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջապես անդրադարձավ Միքայել Մինասյանի մեղադրանքներին

Կարծես սա նորություն է Ձեզ համար, բայց այստեղ զարմանալու բան չկա. Մնացականյանը՝ ԼՀԿ պատգամավորին

Ձեր խմբակցությունը պետք է կողմնորոշվի․ Նիկոլ Փաշինյանը՝ ԼՀԿ-ին

Կասկած չունենաք, որ Ձեր քեռու տղան էլ, օրենք խախտելու դեպքում, կենթարկվի պատասխանատվության.. . .

Ի՞նչ աջակցություն կտրամադրվի ռեստորանային ոլորտի ներկայացուցիչներին. հարց՝ փոխվարչապետին

Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը անդամակցող ընկերությունները COVID-19-ի դեմ պայքարի համար. . .

Բացահայտվել է զորակոչից խուսափելու համար 3000 դոլար կաշառք տալու դեպք. հարուցվել է քրեական գործ. ԱԱԾ

Հիդրօքսիքլորոքվինը նշանակվում է ռիսկային խոցելի խմբերի և թոքաբորբով պացիենտներին․ ԱՆ

Վարչական դատարանի աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել. 8 անձ՝ այդ թվում դատավոր,. . .

Նրա վիճակը ծայրահեղ ծանր է. ո՞ւմ պատճառով իր ծննդյան տարեդարձը չի ցանկանում նշել սկանդալային. . .

Կարգելվի մուտքը Սարդարապատի հուշահամալիր

Կառուցենք Հայաստանը Նորովի...Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել

Երեխան սեռական դաստիարակության վերաբերյալ գիրքը գտել է խոտերի միջից. Նելլի Դուրյանը պարզաբանում է

Մասսայական միջոցառումներ թույլ չտալու համար ոստիկանությունը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում

Փոխանակ ուղիղ ասեք՝ չեք ուզում լուծվի ՍԴ խնդիրը, եկել ասում եք՝ ինչի հանրաքվե չեք անում. Ռուբեն Ռուբինյան

Վրաստանում սահմանափակումները վերացվում են

Կրկին փորձեք, մի հատ էլ կարդացեք, եթե չստացվի՝ մի հապաղեք, սնիկերսեք. Սիսակ Գաբրիելյանը՝ ԲՀԿ-ին

«Շնորհակալություն բժիշկներին»․ երախտիքի համերգ՝ «Կովկաս» ռեստորանային համալիրում

Այ, որ նստած դիմակը քաշքշում եք, դրա համար էլ հանրաքվե չի արվում. Ալեն Սիմոնյան

Ոչ, հարգելի դատարան․ զվարճալի միջադեպ կառավարության նիստում

56-ամյա անձին դեղը չեն ներարկել՝ պահելով երիտասարդների համա՞ր. ԱՆ խոսնակի պարզաբանումը

Չեք կարծո՞ւմ, որ Սահմանադրությունը սարքում եք «պոլի շոր». Զոհրաբյանը՝ Հովակիմյանին

Հարց է՝ տան մեջ դիմակը պարտադիր կդարձնենք, թե՝ ոչ, եթե կանոնները չպահպանվեն. Փաշինյան

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում, կրակոցից այրվել է մեքենան. ՊՆ խոսնակը մանրամասնում է

Երևանում կլինեն ռեյդեր, որ համոզվենք՝ թե ինչքանո՞վ են կատարվում սահմանված կանոնները․ Փաշինյան

Հանրային սննդի 87 օբյեկտ վերջին մեկ շաբաթում փակվել է, ևս 12-ը կփակվի այսօր. Ասոյան

Առաջիկա մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսը ներկա է լինելու. Նիկոլ Փաշինյան

Հայաստանը ֆանտաստիկ երկիր է, երբ այսքան հայ մի տեղ տեսա՝ թևեր ստացա․ Քրիստիան Գելեջի

Կորոնովիրուսից 7 մահացածներից 56-ամյա տաղամարդը որևէ քրոնիկ հիվնդություն չի ունեցել. ԱՆ

Ինչի՞ եք ճպցնում, տիկին Սամսոնյան...Արարատ Միրզոյան

372 նոր դեպք, 7 մահ․․․Նոր տվյալները

Գժանոց ա...Էս կարո՞ղ ա նույն վարդերն են, որ դու էիր նվիրել. Միրզոյանն՝ ԱԺ նիստի մասին

Ուրիշների կյանքերը կախված են մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը Դու ես. Փաշինյան

Ինչպես Շանթ Հարությունյանն իր հարսանիքի օրը հաշտեցրեց Վազգեն Սարգսյանին և Վանո Սիրադեղյանին

Կալիֆորնիայի նահանգապետը մերժել է Համբիկ Սասունյանի ազատությունը

Փաշինյանի «սև ցուցակն» ընդարձակվել է․ անհնազանդներին պետք է խաղից հանել

Սուպերնախարարից սուպերփոխվարչապետ․ հնարավոր է՝ Արայիկ Հարությունյանը փոխարինի Տիգրան Ավինյանին

«Գազպրոմը» 15 տոկոսով իջեցրել է Վրաստանին մատակարարվող գազի գինը

Երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխխոսնակ  Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում բյուջե վերականգնված գումարները չեն հերիքել պարգևատրումների համար։

Եթե ՀՀ շարքային քաղաքացու հարցնեն` որն է այս իշխանության գործունեության ուղղությունը, որը իրենք դրական են գնահատում, ապա անկասկած մեծամասնությունը կնշեն կոռուպցիայի դեմ պայքարը, այն էլ աննահանջ ու աննկուն: Չկա որևէ ելույթ կամ հրապարակային խոսք, (երեկվա բազմաժանր լայվը եւս) որտեղ երկրի վարչապետը այդ մասին չխոսի` ընդ որում՝ պարտադիր վիրավորական արտահայտություններ օգտագործելով: Չկա ԱԺ որևէ պատգամավոր, որը անհարմար հարցերից խոսափելու համար, կամ չիմացած հարցի պատասխանի փոխարեն չսկսի խոսել կոռուպցիայի դեմ պայքարում իրենց արձանագրած հաղթանակներից: Ու ինչքան «որակյալ» է «ազգընտիրը» («նիկոլընտիրը») այնքան ավելի գռեհիկ, մակերեսային ու վուլգար է նրա` կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ խոսքը:

Ընդ որում, կարևոր է նաև այն, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է ժողովրդի բարեկեցությունը լավացնելու կենտրոնական միջոցներից մեկը: Ասում են` «թալանածը» բերում են հետ ու բաժանում ժողովրդին: Եկեք տեսնենք:

Առաջարկում եմ ծանոթանալ կոռուպցիայի դեմ պայքարի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ու ԹՎԱՅԻՆ տարբերակին:

ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրել է 2018 և 2019 թվականների հանցագործությունների քննության վերաբերյալ տարեկան հաղորդումը և տեղեկատվությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ: Գլխավոր դատախազությունը յուրաքանչյուր տարի հրապարակում է երկու տեղեկանք`մեկը նվիրված բոլոր տեսակի հանցագործությունների քննության արդյունքներին, մյուսը միայն կոռուպցիոն հանցագործություններին,այսինքն` վարչապետի սիրելի տերմինաբանությամբ թալանչիների ու կոռուպցիոներների վերաբերյալ միշտ հրապարակվում են առանձին տեղեկություններ: Տեղեկանքների համադրության արդյունքում ստանում ենք հետևյալ պատկերը`

2019 թվականի ընթացքում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 1.003.689.227 ՀՀ դրամ, այսինքն` մոտ ՄԵԿ մլրդ դրամ:

Այսինքն` վերականգնվել է ճիշտ այնքան, որքան ըստ վարչապետի երեկվա լայվի ու իր քարոզիչների ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԸ: Այսինքն` մի ամբողջ տարի ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ՊԵԿ և կոռուպցիայի դեմ պայքարող այլ մարմինները քափ-քրտինքով կոռուպցիոն հանցագործություններով վերականգնել են 1 մլրդ դրամ և, պարզվում է` հենց այդքան էլ կազմում է ՄԻԱՅՆ բարձրաստիճան պաշտոնյանների պարգևատրման ֆոնդը:

Նույն 2019 թվականի ընթացքում ԲՈԼՈՐ տեսակի հանցագործություններով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասից վերականգնվել է 12.4 միլիարդ դրամ:

Միայն 2019 թվականի ԲՈԼՈՐ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐԻ գումարը, ըստ պաշտոնական աղբյուրների 21,5 ( ՔՍԱՆՄԵԿ) մլրդ է: Բա էլ որտեղից բավականացնի թոշակների, աշխատավարձերի ու այլ ծախսերի համար։

Ի դեպ`

2018թվականի ընթացքում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ բնույթի քրեական գործերով պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 3.938. 873.757 ՀՀ դրամ, այսինքն մոտ 4 մլրդ դրամ, իսկ ընդհանուրը՝ 28 մլրդ:

Այսինքն՝ ըստ դատախազություն հրապարակումների 2018-2019 թվականներին ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով վերականգնված գումարը ( այսինքն՝ տոտալ իրավական վակխանալիայի պայմաններում վերականգնվածը) կազմում է մոտ 5 (ՀԻՆԳ) մլրդ դրամ:

Այս թվերը այն բանի վկայությունն են, որ երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը: էլ որտեղ գտնես այնպիսի «որակյալ» խորհրդարան, որի երկնած մտքերից կազմվի մտքի այսպիսի գոհար՝ «կոռուպցայի դեմ պայքարը մի բան է, որի այլընտրանքը պարգևավճարներն են»:

Հ.Գ. Հետաքրքիր է մեր հարգարժան իշխանությունը ինչպես է պարգեւավճար բաժանելու այն դեպքերում, երբ մարդկանցից գույք, այլ ոչ թե գումար վերցնի:

Հ.Գ. Այս թվերի մեջ արտացոլված չեն տարբեր կաբինետներում ձեռքբերված պայմանավորվածությունների ու «նվերների» արդյունքում տրված գումարները։ Դրանք բյուջեի ոչ եկամտային ոչ էլ ծախսային մասում չեն երեւում»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքականություն ավելին