▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երիտասարդ աղջիկներից մեկը մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է 5 թշնամու

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արծրուն Հովհաննիսյանի հետ գտնվել ենք մի վայրում, որտեղ մարտական ծանր առաջադրանքը գերազանց կատարելուց հետո սառը գետնին քնած էին մեր քաջարի մարտիկները։

Նկատեցինք, որ նրանց մեջ կային նաև երիտասարդ աղջիկներ։ Հրամանատարն ասաց, որ նրանցից մեկը (անունը առայժմ չեմ նշի), մի քանի ժամ առաջ միայնակ ոչնչացրել է հինգ թշնամու՝ դրանով ապահովելով կատաղի մարտի ժամանակ մերոնց թիկունքի անվտանգությունը։ Իսկ ամենահուզիչն այն էր, որ մեր գեղեցկուհին ունի վեց ամսական երեխա, որին թողել է մոր խնամքին, իսկ ինքը մեկնել առաջնագիծ։ Եվ ինչքան այսպիսի առյուծներ են բացահայտվել այս օրերին, որոնց մասին դեռ երկար կխոսենք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին