Մայրենիի չիմացություն կամ թե ինչպես են տգետները հումորը լուրջ ընդունել
Տարիներ առաջ, երբ ամեն բան ազատականացվում էր, մի քանիսը որոշեցին մայրենիից նույնպես հումոր սարքել ու ստեղծեցին մի զավեշտալի բառաշարք, որը տպագրեցին <<Ոզնի>> հանդեսում:
Այստեղ տեղ գտան այնպիսի <<ծաղրաբառեր>>, ինչպիսիք են <<օրիորդապնդիչը>>՝ իբրև թե <<ազնվայր>> կամ <<ջենտլմեն>> բառին համարժեք <<երկարախմորակլորածակը>>՝ <<մակարոնին>>, <<փրփրագմփիկը>>՝ <<շամպայնին>>, <<գրգռաճեղքը>>՝ <<զգեստաբացվածքին>>...
Բայց արի ու տես, այս հումորը քչերը ընկալեցին. անգամ մայրենիի մի քանի լուրջ մասնագետներ ու <<գրագետ հաղորդավարի>> պիտակը յուրացրած մի քանի անգրագետներ սկսեցին իրենց տգիտությունը ցուցանել՝ կիրառելով սրանք՝ իբրև հայերեն բառեր, իսկ մի քանի տգետներ էլ, ովքեր չէին կիրառում, սկսում էին լուրջ դեմքով հայտարարել՝<<ես այդքան էլ կողմ չեմ <<օրիորդապնդիչ>> տարբերակին....>>...
<<Սիրելի՛ գրագետներ>>, այդ տարբերակը պիտի լինի հայերենում, որ կողմ կամ դեմ լինեք, եթե հայերենում չկա նման բառ, ինչպես կարող եք դեմ կամ կողմ լինել հնարովի, հումորի համար ստեղծված բառին...
Ինչ անենք՝ մեկը հումոր է արել, ինչու եք էդքան թերուս, որ նման հումորը լուրջ եք ընդունում...
Դիլանյան Զար