▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու խոսք Նիկոլ Փաշինյանի մասին

Նիկոլի ելույթները Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքներին լուրջ կասկածներ են առաջացնում նրա անկեղծության առումով և լուրջ խորհելու առիթ տալիս նրա հեղափախական կերպարի վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը ոչ միայն առաջարկում է Րաֆֆի Հովհաննիսյանին շեղվել պայքարի մարտավարությունից ու ռազմավարությունից և զբաղվել բավականին ժամանակատար և շատ կասկածելի նախաձեռնությամբ, այն է՝ կառավարության ձևավորմամբ, այլև պայքարի հաջողությունը կապում է դրա հետ: Առաջին հայացքից այս <<բոցաշունչ>> նախաձեռնությունը անմիտում է թվում, սակայն փոքր-ինչ մտորելու դեպքում հասկանալի է դառնում, որ սա փորձ է Րաֆֆի Հովհաննիսյանին ներքաշել մի գործընթացի մեջ, որն, ըստ էության, վերաճելու է ներքին պառակտման՝ ի հայտ բերելով բազմաթիվ խնդիրներ, թե՛ ժառանգության ներսում, թե՛ գործընկերների շրջանում և անմիջապես կասեցնելու է միավորման գործընթացը մի պարզ պատճառով՝ ով չի միացել շաժմանը, բայց կարող է, այլևս չի միանա, որովհետև բոլոր պորտֆելները բաժանված կլինեն: Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը շարժումն ընդլայնելու և գործողություններ մշակելու փոխարեն՝ պետք է, օրինակ, դաշնակների հետ քննարկի, թե որ երևակայական պորտֆելն է նախատեսել նրանց համար: Մինչդեռ, եթե դաշնակները չհամաձայնեն Րաֆֆիի տարբերակներին, ապա պրոցեսը կվերածվի երկարատև <<բազարի>>, իսկ ժողովուրդն ուղղակի կհեռանա Ազատության հրապարակից, որովհետև հաստատ չի հավաքվել այնտեղ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը երևակայական պորֆելների առևտրով զբաղվի: Այպիսով Նիկոլի բարևի մեջ <<հեչ>> արև չկա:

 
P.S.


Շատ կուզեի սխալված լինել Նիկոլի մասով:


Հեռուստամեկնաբան Արմեն Չիբուխչյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին