▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկու զոհ՝ Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

 

Ապրիլի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21083» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Դեղձուտ-Կանաչուտ ճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1984 թ. ծնված Մարինե և 1985 թ. ծնված Հրանուշ Աբրահամյաններին:
Պատահարի հետևանքով Հրանուշ Աբրահամյանը տեղում է մահացել, իսկ Մարինե Աբրահամյանը` հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին:
Նույն օրը, ժամը 23.40-ին, վարորդը ներկայացել է ոստիկանություն:
Կատարվում է քննություն:

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին