▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երկրորդ կյանք թափոններին

ՑԱՅԳ-ը գրում է.«Երկրորդ կյանք կենցաղային թափոններին» բացօթյա ցուցահանդես Բեռլին Արտ հոթելի բակում: Այն կազմակերպվել է «Բիոսոֆիա» ՀԿ «Մոնիտորինգ հանուն քաղաքային մաքուր միջավայրի» ծրագրի «Մաքուր Գյումրի» միջոցառումների շրջանակում:

Նպատակն է բնակչության ուշադրությունը հրավիրել կենցաղային թափոնների երկրորդային օգտագործման հնարավորությունների վրա և բարձրացնել թափոնների կառավարման վերաբերյալ երիտասարդների իրազեկության մակարդակը: Ցուցահանդեսին ներկայացված դպրոցահասակ երեխաների կողմից պատրաստված աշխատանքներից երեք լավագույնները արժանացել են հատուկ մրցանակների:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին