«Հողատու Նիկոլ Փաշինյանը վախերի մեջ է և փորձում է ձերբակալություններով, կալանավորումներով, իրավական տեռոր իրականացնելով հասարակության առողջ հատվածին, այդ թվում՝ ընդդիմադիրներին հետ պահել վճռական գործողություններից»,- այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի գործով ընթացող վերաքննիչ բողոքի քննությանը զուգահեռ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Վերջինիս խոսքով՝ իրենք պատրաստ են «ցանկացած ռեպրեսիաների և հետ չեն կանգնի պայքարից»։
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ երկրորդական հարց է, թե ով կգա իշխանության, առաջնահերթ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա․
«Բացի Նիկոլից, սորոսականներից և տեռորիստներից ով էլ գա, ավելի լավ կկառավարի, որովհետև սրանից վատ կառավարել ուղղակի հնարավոր չէ»,- նշել է Շարմազանովը։