Կարծում եմ, որ մեր երկրում իրավիճակ փոխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցում՝ ով ով է սկզբունքով: Ունենք իշխանություն, որ թշնամուս անգամ չէի ցանկանա, եթե, իհարկե, խիստ մարդասեր լինեի: Ունենք ընդդիմություն՝ բաղկացած վարչախմբի դեմ կռիվ անող անձանցից, բայց ոստիկանապետի հետ աղոթող ղեկավարով: Ունենք այլընտրանք՝ վարչամբի անդամներից մեկի դեմ կռիվ տվող և միաժամանակ վարչամբի ղեկավարի կենացը խմող: Ունենք այլ ընդդիմություն, որի հիմնական դերակատարներից մեկը ծառայում է նույն վարչախմբին արտաքին ոլորտում: Ունենք մեկ այլ ընդդիմություն, որը փորձում է վարչախմբի դեմ հանել նրան, ով խմում է վարչախմբի ղեկավարի կենացը: Եվ այս ամենի կողքին ունենք ջահելներ ու ահելներ, որոնք փողոցներում կռիվ են տալիս վարչախմբի դեմ: Կարծում եմ, որ մեր միակ ուժը հենց այդ ջահել-ահելներն են, ովքեր դեռ չեն ձևավորվել որպես ամբողջություն, ու իրենց չեն պատկերացնում որպես իրական իշխանություն: Հենց դա կյանքի կոչվի՝ կունենանք նորմալ իշխանություն ու նորմալ պետություն, որից ոչ թե կփախչեն, այլ կհավաքվեն նրա շուրջը:
Երկրում իրավիճակ փոխելու համար առաջին հերթին անհրաժեշտ է հստակեցում՝ ով ով է սկզբունքով
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet