▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Հանրային հեռուստաընկերության, վեհափառի աղոթքի և խաղաղության մասին

«Երբ ողջ պետական ապարատը աշխատում է մի հոգու շահն ապահովելու համար, զարմանալի չէ, որ նաև Հանրային հեռուստաընկերությունը ևս իր ենթարկվածությունն է ապահովում։ Նորություն չէ, բայց այս աստիճանի, այս տարողությամբ մենք երբեք չենք տեսել», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ Փաստինֆո-ին ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ անդրադառնալով խնդրին, որ Հ1-ը չի հեռարձակել վեհափառի աղոթքը սրբադասված նահատակների համար։
 
Նա հավելել է, որ դա մեծ հիվանդության արտահայտությունն է, որի մեջ գտնվում ենք։ «Ցավոք սրտի, 30 տարի մենք չենք կերտել ինստիտուտների ու արժեքների վրա հիմնված պետությունը, որ կբացառեր այս օրը։ Մենք ու ես չբացառեցինք այս օրը։ Բայց պետք է ասել, որ սրանք անցյալ խնդիրներն են, բուն խնդիրը գլուխն է, և այդ գլուխը ուղղակի մեր նահատակների, մեր ոսկե սերնդի համար, հանուն մեր ապագայի՝ այդ էջը պիտի փոխվի», - ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը։
 
Մանրամասն՝ այստեղ։
 
info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին