aravot.am-ը գրում է.Կասկադ համալիրից քիչ առաջ մեկնարկեց «Միանում եմ պահանջին» նախաձեռնության երթը: Այժմ նախաձեռնության անդամները շարժվում են «Մենք ենք տերը մեր երկրի», «Պահանջում ենք Պերմյակովին հանձնել ՀՀ-ին», «Գյումրի դու մենակ չես», «Մեր պահանջն արդար է» պաստառներով:
Նախաձեռնության անդամներն իրենց երթով կոչ են անում ռուսական կողմին իրականացնել Հայաստանի Հանրապետության հետ կնքած միջպետական իրավական ակտերի պարտավորությունները եւ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալին փոխանցել ՀՀ իրավապահներին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում