▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երթի մասնակիցները գլխավոր դատախազին «բուխանկա» են փոխանցել

Արդեն տեղեկացրել ենք, որ Երևանում երթ է տեղի ունեցել՝ ի պաշտպանություն «հաց բերող» Արթուր Սարգսյանի: Ավելի քան երկու տասնյակից ավելի  ոստիկաններ փակել էին Գլխավոր դատախազության դիմացի  ճանապարհը և չէին թողնում երթի մասնակիցներին մոտենալ դատախազության շենքին:

Երթի մասնակիցներին մոտեցած դատախազության ներկայացուցիչը վերցրել է դիմում- բողոքը՝ խոստանալով հանձնել այն գլխավոր դատախազին:

Երթի  մասնակիցները դիմումի հետ  դատախազության աշխատակցին տվել են  նաև մեկ հատ «բուխանկա» տեսակի հաց՝ խնդրելով դա էլ փոխանցել գլխավոր դատախազին:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունն այսօր  պարզաբանում է տարածել «Հաց բերողի» կալանավորման մասին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին