Երթի մասնակիցները քայլում են դեպի ՍԴ՝ քաղբանտարկյալների լուսանկարներով․ պահանջն անփոփոփոխ է՝ ազատություն քաղբանտարկյալներին։
«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթի ժամանակ մասնակիցները շղթայված Սահմանադրություն ու գրիչներ թողեցին ՍԴ շենքի մոտ: Ավելի վաղ լրագրողների հարցերին էին պատասխանել Արամ Վարդևանյանն ու Ռուբեն Մելիքյանը: |
«Ինչպե՞ս միմյանց շնորհավորենք Սահմանադրության օրվա առթիվ, երբ նոյեմբերի 9-ի գիշերը թիվ մեկ պաշտոնյան խոսում է, որ նման խայտառակ, աղետալի փաստաթուղթ է ստորագել ու դրանից րոպեներ անց ասում՝ եկել է ժողովրդի վրեժի ժամանակը: Այդ պաշտոնը զբաղեցնողը դրանից օրեր հետո ասում է՝ զինծառայողների տեսանյութեր կան սահմաններից, սպասում եմ իրենց Երևանում, որ վնգստացողների հարցերը վերջնական լուծենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով. «Էս պայմաններում խոսենք Սահմանադրության մասի՞ն. չենք կարող»: |
«Սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք, անկեղծ ասած, շնորհավորելու բան չեմ տեսնում այսօրվա կապակցությամբ: Կարող ենք ընդամենը հույս հայտնել, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն»,- լրագրողների հետ զրույցում ասել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: Նա սահմանադրականության վերականգնման երկու ճանապարհ նշեց՝ երկարաժամկետ ու կարճաժամկետ. «Երկարաժամկետ հարթությունն ինքնաճանաչողությունն ու կրթությունն է, իսկ կարճաժամկետը՝ քաղաքական հարթությունը»: |