▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եռյակի լրացուցիչ «դաշինքը» ընդդեմ Րաֆֆի Հովհաննիսյանի

Հետաքրքիր է, որ ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը վերջին շրջանում անընդհատ փորձում է «դեղին քարտ» ցույց տալ Ժառանգությանը: Տիկինն, առանց Ժառանգության անունը հիշատակելով ասել է, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն գնում են ամբողջական իշխանափոխության . «Տեր-Պետրոսյանը եւ Ծառուկյանը զարգացնում են պրոցեսը եւ սպասում հարմար պահի: Հերթականի համար պետք չէր սկսել հիմա, մենք գնում ենք արտահերթ ընտրությունների»

Տիկին Լյուդմիլա, բա Ժառանգությու՞նը: Չլինի թե արդեն մոռացել եք ձեր գործընկերոջը: Թե ճիշտը խոսող մարդկիք ձեր շարքերում տեղ չունեն: Համենայն դեպս շարժման մասին նման պառակտողական տեսքտերով հանդես գալը արհեստականորեն թուլացնում է «միասնականության» մթնոլորտը: Րաֆֆի Հովհաննիսյանը բազմիցս հստակ և կոնկրետ խոսել է Ժառանգության մոտեցման մասին` Եռյակի մյուս առաջնորդների վերաբերյալ և բազմիցս կոչ է արել համախմբվել միասնական օրակարգի շուրջ, և գնալ կոնկրետ քայլերի: Իսկ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ն արդեն կառույցում լրացուցիչ «դաշինք» են կազմել:

Չֆիքվելով ՀԱԿ-ի զառանցաքների վրա, ամեն դեպքում Ժառանգությունն իր դիրքորոշումն արդեն հստակ հայտնել է: Մեջբերեմ Զարուհի Փոստանջյանի ասածը. «Իշխանափոխությունը պետք է սկսել իրենց ներսից։ Նրանք եղել են այս իշխանության մասը, եւ իրենք պետք է այդ ապահարզանը գծեն իշխանության հետ։ Այս պահի դրությամբ իրենք էլ պետք է գնահատական տան իրենց անցյալին, վարքագծին, որը չի եղել լուսավոր, այլ արատավոր։ Ես նորից եմ կրկնում, եթե այս քաղաքական ուժերը իսկապես իշխանափոխություն են ուզում, ապա պետք է ճանաչեն Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին որպես հանցագործների»։

Այնպես,որ գրասենյակներում թեյ խմելով չեն հասնի իշխանափոխության ու Րաֆֆի Հովհաննիսյանին անդրադառնալու իրավունքն էլ չունեն:

Անահիտ Ամատունի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին