Արդեն տեղեկացրել ենք, որ «Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունեցել «Հանրային ձայն» կուսակցության համագումարը, որին տեսակապով մասնացել է Վարդան Ղուկասյանը։
Վերջինս ներկաներին ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Ամենափնտրված չհանցագործը», իսկ համագումարի վերջում հայտարարել է, որ ստեղծում է նոր՝ «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն»(ԴՕԿ) կուսակցությունը։
Այս մասին «Հանրային Ձայն» կուսակցության ժողովին տեսակապի միջոցով հայտարարել է կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը։
«Դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվոլ որպես կուսակցություն՝ ընտրություններին մասնակցելու համար։ Ես որոշեցի իմ արած-դրած, իմ ստեղծած կուսակցությունից հրաժարվել ու ստեղծել նորը»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ իր նոր կուսակցութոյւնը համալրված կլինի նոր երիտասարդ կադրերով, արդեն ստուգված, որպեսզի այլևս ոչ մեկը չկարողանա ինչ-որ պրիտենզիաներ ներկայացնել, որ ինքն է դա արել։
Կուսակցության առաջին համագումարը նախատեսված է մարտի 5–ին։