▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես բիսեքսուալ եմ.«Victorias Secret»-ի հրեշտակի խոստովանությունը

 

«Victorias Secret»-ի հայնտի հրեշտակ Միրանդա Քերը խոստովանել է իր բիսեքսուալ լինելու մասին: Վերջին հարցազրույցներից մեկում Միրանդան նշել է.

«Ես անհամբեր սպասում եմ իմ բիսեքսուալ մտքերի իրականացմանը»:

Մինչ հայտնի  մոդելի խոստովանությունը, Հոլիվուդում ոչ ոք չեր կարող պատկերացնել, որ սեքս սիմվոլ համարվող Օռլանդո Բլումի կնոջ մոտ ի հայտ կգան բիսեքսուալ նախասիրություններ: Ներկայումս Միրանդան մտադիր է զբաղվել ինքնաճանաչմամբ, որպեսզի կարողանա կողմնորոշվել իր սեքսուալ ցանկությունների մեջ:

«Ես գնահատում եմ և տղամարդկանց և կանանց: Ես ցանկություն ունեմ ուսումնսիրել ինքս ինձ: Երբեք մի ասա երբեք»,- ավելացրել է Միրանդա Քերը:

Հիշեցնենք, որ Միրանդա Քեր և Օռլանդո Բլում զույգը բաժանվել է անցած տարվա հոկտեմբեր ամսին, սակայն զույգը մինչ օրս էլ շարունակում է ջերմ հարաբերություններ ունենալ միմյանց հետ և համատեղ մեծացնել իրենց 3-ամյա որդուն` Ֆլինին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին