▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ այցելում իմ տատիկին և պապիկին․ Առողջապահության նախարար

Իրականում մի ինստիտուցիոնալ խնդիր կա, որովհետև հիմնարկ-ձեռնարկությունները, այդ թվում՝ փողոցում մարդկանց վարքագիծը հնարավոր է իրավական ակտերով կարգավորել, բայց ներընտանեկան հարաբերությունները դրանցով հնարավոր չէ կարգավորել:

Այս մասին ԱԺ-ում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ի պատասխան ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանի դիտարկման, թե կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է շեշտը դնել մարդկանց ինքնագիտակցության բարձրացման վրա:

«Այդտեղ պետք է աշխատի գիտակցության բարձրացումը, ուղեցույցների և խորհուրդների տրամաբանությունը, և մենք միշտ էլ, հանրային կոմունիկացիայի մակարդակում այդ խնդիրը շեշտադրել ենք, որ այո՛, հիվանդությունը կա և այն, դժբախտաբար, ավելի մեծ ուժով է խոցում մեր այն հարազատներին, որոնք կա՛մ շատ մեծ են տարիքով, կա՛մ նույնիսկ երիտասարդ են, բայց ունեն մի քանի քրոնիկ հիվանդություններ՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտենզիա, թոքերի այլ հիվանդություներ:

Ռիսկային տարիքային խմբում գտնվող անձանց կոչ եմ անում հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, քիչ շփվել մարդկանց հետ: Նրանց ընտանիքի անդամներին կհորդորեմ հետևել տարեցների առողջության անվտանգությանը:

Միշտ իմ օրինակի վրա բերել եմ: Օրինակ՝ ես ունեմ 84 և 85 տարեկան տատիկ և պապիկ, և ես իրենց սկզբունքորեն չեմ այցելում՝ փորձելով այդկերպ պաշտպանել, ծնողներիս քիչ եմ այցելում: Իրենց էլ խորհուրդ եմ տալիս քիչ դուրս գալ փողոց: Ուժեղացնելով հանրային կոմունիկացիան՝ պետք է պաշտպանել մեր այդ քաղաքացիներին և շարունակել ապրել կորոնավիրուսի հետ, դժբախտաբար»,- ասաց նախարարը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին