▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես չեմ հավատում որևէ ՔԿՀ-ի դաստիարակչական ներուժին. Նաիրա Զոհրաբյանը՝ համաներման մասին

Շուտով կլինի Համաներում: Այսօր կառավարության նիստում փակ ռեժիմով կքննարկվի համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը։ Հույս ունեմ՝ Ազգային Ժողովի առաջիկա քառօրյայում համաներման նախագիծը կբերվի խորհրդարան և կվավերացվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

 

 

 

 

 

 

 

 

Նա, մասնավորապես, գրել է.

«Համաներում Հայաստանում վերջին անգամ հայտարարվել էր 2013 թվականին և վաղուց արդեն ժամանակն էր կրկին հայտարարելու համաներում։ Հայաստանի քրեակատարողական հիմնարկները գերծանրաբեռնված են, և քանիցս ես և իմ գործընկերները խնդիր ենք բարձրացրել վերանայելու բազմաթիվ կալանավորների պատժաչափերը, քանիցս հարց ենք բարձրացել, որ պետք է վերանայվեն նաև Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ և որոշ հանցատեսակների դեպքում ազատազրկումը պետք է փոխարինվի տուգանքով։ 

Անկեղծ ասած` ես չեմ հավատում որևէ քրեակատարողական հիմնարկի դաստիարակչական ներուժին և չեմ հավատում, որ տարիների ազատազրկումը հետագայում կարող է խնդիրներ չստեղծել մարդու ինտեգրմանը հասարակությանը։ Եվ ի վերջո, մշտապես այցելելով քրեակատարողական հիմնարկներ, ես վստահաբար կարող եմ պնդել, որ բազմաթիվ դեպքերում այդ մարդիկ լինելով ազատության մեջ, հաստատապես որևէ հանրային վտանգ չեն ներկայացնելու։ 

Որովհետև ազատությունն այն ամենամեծ շանսն է, որ տրվելով ազատազրկվածին` կարող է նրան վերաինտեգրել հասարակությանը։ 

Ես կարծում եմ, որ որպես ԱԺ պատգամավոր, որ մշտապես բարձրացրել է համաներման խնդիրը, ես իմ խոստումը կատարեցի»։

Կարդացեք նաև՝ Կլինի համաներում և երկու ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին