«Ես չեմ դիտել Աշոտ Փաշինյանի հարցազրույցը, դուք կարծում եք, որ ես պետք է Աշոտ Փաշինյանի հարցազրույցը նայեմ հա՞, նման վատ կարծիք ունե՞ք իմ մասին, իհարկե, չեմ դիտել այն»:
Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս այն կարծիքին է, որ Աշոտ Փաշինյանի արտահայտած մտքերը պետք չէ, որ լուսաբանվի, քանի որ, ինչպես նշել է պատագամավորը, շատ վիրավորական է նրա՝ հարցազրույցին անդրադառնալը.
«Չեմ կարծում, թե մեր հայաստանյան մամուլը պետք է Աշոտ Փաշինյանին լուսաբանի, թեև հասկանում եմ, որ քաղաքական, բարոյական, մտավոր մշակույթը գտնվում է ծանր վիճակում»,- ընդգծել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով.
«Ես չեմ իջնի այն մակարդակին, որ մեկնաբանեմ Աշոտ Փաշինյանին, դա վիրավորանք է ինձ համար»: