▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում անջատել «դրուժբաները» և միացնել միտքը. Նիկոլ Փաշինյան

 

 

 

Օգոստոսի 11-ին, Տավուշի մարզի Հաղարծին համայնքում իր ելույթի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց.

«Այսօր Հաղարծինը չի կարող ապրել այնպես, ինչպես ապրում էր մեկ ամիս առաջ, կամ երեք ամիս առաջ:

Ասեմ, որ ես մայրական կողմից Հաղարծինի թոռ եմ, Ջարխեչի թոռ եմ: Ես ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել Հաղարծինի 200-ամյակի կապակցությամբ: Եվ, այսօր ուզում եմ, որ 200-ամյակը Հաղարծինի համար նոր էջ բացի, ինչպես, ընդհանրապես, 2018 թվականը Հայաստանի հանրապետության եւ քաղաքացու կյանքում նոր էջ է բացել»,-ասել է նա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարչապետի խոսքով` Հաղարծինը և Տավուշի մարզը շատ երկար տարիներ դժվարությունները հաղթահարել է անտառի շնորհիվ` անտառը հատելով և վաճառելով, սակայն հիմա պետք է փոխել այդ տրամաբանությունը:

«Հիմա եկել են ժամանակներ, երբ մենք ուզում ենք ցույց տալ, որ անտառը չկտրելը ավելի մեծ շահույթներ կարող է բերել մեր ժողովրդին, քան թե անտառը կտրելը»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ ինքը դատարկաձեռն չի եկել եւ նվեր ունի Հաղարծինի համար, այն է` 140 հազար դոլարանոց մի ծրագիր:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Էդ ծրագրով կֆինանսավորվեն Հաղարծին գյուղի այն բնակիչները, ովքեր կներկայացնեն նորովի ապրելու, իրենց կյանքը կառուցելու ծրագիր, ովքեր կորոշեն` առանց բնությանը վնասելու նոր գործունեություն սկսել, չգիտեմ չրանոց բացել, անասնապահությամբ զբաղվել:

Եվ ուզում եմ շեշտեմ` դա լինելու է ոչ թե վարկ, դա լինելու է գրանտ, այսինքն` նվեր, որ մարդիկ նոր էջ բացեն: Ես ձեզ բոլորիդ կոչ եմ անում անջատել «դրուժբաները» և միացնել միտքը»,- ասաց նա:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին