▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ցնցված էի ու զարմացած. Քերրին՝ Պուտինի հայտարարության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ղրիմի վերաբերյալ հայտարարությունները հիմնված են սխալ փաստերի վրա, որոնք հեռու են իրականությունից:  Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Տեղեկացնում է Укринформ-ը:

«Ես իսկապես ցնված էի, զարմացած ու նույնիսկ հիասթափված ՌԴ նախագահի բերած փաստերից: Դրանք պարզապես առնչություն չունեն իրականության հետ, համենայնդեպս այն իրադարձությունների հետ, որ տեղի էին ունենում Ղրիմում: Նախագահը կարող է ունենալ պատմության իր տարբերակը, սակայն ես գտնում եմ, որ Վլադիմիր Պուտինը և Ռուսաստանը ոչ ճիշտ պատմության կողմնակից են»,- նշել է Քերրին:  

Նրա խոսքով՝ աշխարհում գոյություն ունեն հաստատված կանոններ, որոնք  սահմանում են այս կամ այն տարածքի բաժանումը որևէ երկրից և նոր սուբյեկտների կազմավորումը՝ տվյալ երկրի Սահմանադրության համաձայն: Սակայն, ըստ Քերիի՝ դա չի արվում ուժային ճնշման պայմաններում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին