▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես եմ բաժնեմասեր գրել Սարգսյանի եւ Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության. Աշոտ Սուքիասյան

hetq.am-ը գրում է, որ «Հետքի» էլեկտրոնային փոստին նամակ է ստացվել Աշոտ Սուքիասյանից, ում նկատմամբ, հիշեցնենք,  քննչական գլխավոր վարչության հատուկ կարեւորագույն գործերով քննության վարչությունում երեկ որոշում է կայացվել մեղադրանք առաջադրել առանձնապես խոշոր չափերով խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, հայտարարվել է հետախուզում: 

hetq.am-ը գրում է, որ Աշոտ Սուքիասյանի նամակն ուղղված է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, իսկ պատճենը՝ «Հետքին»: Հինգ էջանոց նամակն Աշոտ Սուքիասյանն ավարտում է այսպես. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետեւանքներ ունենալ:


Ներկայացնում եմ WLISPERA HOLDINGS LIMITED-ի եւ «Ձորագյուղ» ԱԿ-ի ֆինանսական փոխանցումների հետ կապված վիճակագրությունը: Խնդրում եմ այս տեղեկություններն ի գիտություն ընդունել: Կցված են բոլոր ֆինանսական հաշիվների շարժերը»:

Նամակի տեքստն ամբողջությամբ «Հետքը» խոստացել է  հրապարակել վաղը:

Լուսանկարը՝ hraparak.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին