▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես երջանիկ մայր եմ, առաջիկայում իմ դուստրը ևս մայր է դառնալու». Սյուզան Մարգարյան

Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի Սյուզան Մարգարյանը շնորհավորել է բոլոր կանանց Մայրության և գեղեցկության տոնի  առիթով.

«Շատ ուրախ եմ, որ կանայք հնարավորություն ունեն վայելելու մի ամբողջ միամսյակ. սա կարծես անվերջանալի տոն է մեզ համար: Հատկապես կանանց նվիրված տոները շատ եմ սիրում, իսկ մայրերին՝ առավել ևս: Ուզում եմ, որ ամբողջ աշխարհում որդեկորույս մայրեր չլինեն: Հատկապես հայ կանանց մաղթում եմ, որ երջանիկ մայրեր լինեն, քանի որ նրանք, ի տարբերություն այլազգի ծնողների, ամեն բան մի քիչ ավելի խորն են ընկալում, սրտներին ավելի մոտ են ընդունում, անսահման են նվիրվում: Ես ինքս երջանիկ մայր եմ, առաջիկայում իմ դուստրը ևս մայր է դառնալու. անհամբեր սպասում եմ դրան»:

Առավել մանրամասն` այստեղ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին