Եվրոպայի գործող չեմպիոն, ծանրորդ Նազիկ Ավդալյանը, ով երեկ միացել է ցուցարարներին, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Անդրադառնալով մամուլում շրջանառվող այն տեղեկատվությանը, թե ես որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից՝ տեղեկացնում եմ, որ այն չի համապատասխանում իրականությանը:

Ես եղել և մնում եմ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ: Գագիկ Ծառուկյանն ինձ համար ոչ միայն կուսակցության ղեկավար, կամ հայրենական սպորտի պատասխանատու է, այլև հարազատ մարդ և ընտանիքի անդամ: Այնպես որ լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներին խնդրում եմ արհեստական խնդիրներ ու ենթատեքստեր չփնտրել այնտեղ, որտեղ իրականում դրանք չկան:

Ես եղել և մնում եմ ԲՀԿ անդամ և որպես ավագանու թեկնածու առաջադրվելու եմ ԲՀԿ-ի կողմից»:
Կարդացեք նաև` Մտածում էի` վերջն է. Նազիկ Ավդալյանը` իր կյանքի ամենաբարդ շրջանի և ամենամեծ հարվածի մասին
4 տարեկանից սպորտն իմ կյանքն է եղել, իսկ հիմա թողնում եմ այն` շատ սիրելով. Նազիկ Ավդալյան


