▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես գիդեմ, օր դու սաղ ես. դու չիդես մեռնելն ինչ է. ազդեցիկ տեսանյութ գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանից

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը Գյումրուն նվիրված տեսանյութ է հրապարակել` «Ես գիդեմ, օր դու սաղ ես» խորագրով։ Մխիթարյանը տեսանյութը հրապարակել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

«1988 թ., 7-ը դեկտեմբերի... Իմ սերնդակիցներն իրենց կյանքը բաժանում են երկու հատվածի՝ մինչև դեկտեմբերի 7-ը ու դրանից հետո: Համոզված եմ, որ մի օր քաղաքս տեսնելու եմ նորից այնպիսին, ինչպիսին էր «մինչև»... Վստահ եմ»,–տեսանյութին կից գրել է Մխիթարյանը։

Տեսանյութը նկարահանվել է Գյումրիում. հերոսը զրուցում է Գյումրու հետ` ինչպես հարազատը հարազատի։

«Ի՞նչղ ես, քաղաքս։ Գիտե՞ս, չէ, ինչքան կուզեմ, օր լավ եղնիս։ Հաստատ գիտես, դու սաղիս էլ կճանչես` տուն առ տուն, մեր օջախներով ու գերդաստաններով հանդերձ։ Քեզի խաբելն անհնար է, քեզի ֆռռցնել փորձողն անուղղելի սարսաղ է, որովհետև դու իմաստուն ես, մեծ, ապրած ու տեսած»,–ասում է հերոսը։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին