Գյումրիում՝ Շիրակի մարզի գլխավոր դատախազության դիմաց, հավաքվել են ցուցարարները, որոնք պահանջում են օրեր առաջ Գյումրիում ոճրագործությունն իրականացնելու համար մեղադրվող ռուս զինծառայողի գործը հանձնել հայ իրավապահներին։ Նրանք պահանջում են, որ ՀՀ Գլխավոր դատախազը դուրս գա ու պատասխանի իրենց հարցին՝ որտեղ է ընթանալու դատն ու ո՞ր երկրի բանտում է նա(կամ նրանք) կրելու պատիժը:
«Այն, որ ոճրագործություն է տեղի ունեցել հայ ժողովրդի նկատմամբ, դա փաստ է: Ոճրագործը պետք է ենթարկվի ամենախիստ պատասխանատվության և ՀՀ տարածքում: Ես համաձայն եմ այն ամենի հետ, ինչ ասում եք, համբերե՛ք, տեսնեք: Տղերքը աշխատում են, հանգիստ եղեք»,-ասաց ՀՀ Գլխավոր դատախազը: