▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես հանդես եմ գալիս որպես վկա». «Սպիտակցի Հայկոն»՝ մահվան ելքով վրաերթի մասին

Երգիչ «Սպիտակցի Հայկոն» հանդես է եկել տեսաուղերձով, որտեղ անդրադարձել է հայտնի վրաերթին, որն ավարտվել է մահով:

«Վրաերթը կատարվել է այլ մեքենայի վարորդի կողմից, իսկ ես այդ ճանապարհով անցել եմ րոպեներ անց:

 

 

Քննությունը կատարվում է ոչ թե իմ, այլ վրաերթ կատարող վարորդի վերաբերյալ: Ես այդ գործով հանդիսանում եմ որպես վկա: Իմ բոլոր համերգները տեղի են ունենալու:

Վերջում ցավակցում եմ մահացածի բոլոր հարազատներին եւ ցանկանում եմ՝ երբեք նման դեպքեր տեղի չունենան»,-նշել է նա:

 

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ իրավապահները  հայտնաբերել են Երեւանում՝ Խանջյան փողոցում, դեկտեմբերի 14-ին Վերնիսաժի հարեւանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին եւ նրա ավտոմեքենան։

Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղևոնդյանը, ով հանրությանը հայտնի է երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին