«Orange Fitness» ակումբն արդեն 5 տարեկան է:
5 տարվա պատմություն, աշխատանք, որի լավագույն գնահատականը, առաջին հերթին, հաճախորդների`տարեցտարի ամրապնդվող վստահությունն է: Անցած տարիների ընթացքում ակումբն անընդհատ կատարելագործվել է: Եվ այսօր սպասարկման որակով, ծառայությունների բազմազանությամբ, որակյալ ու բարձրակարգ մասնագետներով, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցմանբ «Orange Fitness»-ն, անշուշտ, առաջատարն է:
Ակումբն ստեղծվել է 2008-ին` ԱԺ պատգամավոր Հարություն Փամբուկյանի մտահղացմամբ: Դա մի շրջան էր, երբ մարզասրահները` հատկապես բարձրակարգ մարզիչներով, հազվադեպ երևույթ էին:
Հոբելյանն, ինչպես սովորաբար, այս դեպքում ևս, առիթ է իմի բերելու անցած տարիների փորձն ու ձեռքբերումները: Ձեռքբերումներն, անշուշտ, շատ են.
Ակումբի տնօրեն Կարինե Փամբուկյանի խոսքով.
«Ես հպարտ եմ, որ 5 տարիների ընթացքում հասել ենք նրան, որ մեր հասարակությունը սկսել է մարզվել ընտանիքներով և ապրել ավելի առողջ: Այսօր ֆիթնեսը դարձել է ժամանակակից մարդու կյանքի անբաժանելի մասը: Մեր ակումբի անդամներն այն մարդիկ են, ովքեր հաջողակ են, խստապահանջ և, իհարկե, ընտրում են միմիայն լավագույնը: Ես շատ ուրախ եմ, որ մենք կարողանում ենք մեր աշխատանքով մարդկանց հաղորդել բարձր տրամադրություն, լավ ինքնազգացողություն և, իհարկե, գեղեցիկ կազմվածք: Ուզում եմ շնորհավորել մեր ակումբի անդամներին և շնորհակալություն հայտնել, որ մեր կողքին են»:
Անցած տարիների ընթացքում փոխվել են նաև հաճախորդների այցելությունների նպատակները. ի՞նչ մտադրություններով էին այցելում 5 տարի առաջ և այսօր: Տնօրենի խոսքով`
«Նախ նշեմ, որ մենք շատ հետաքրքիր ծրագրով մուտք գործեցինք Հայաստան: Այսինքն` մինչև ակումբի բացվելը մենք արդեն 300 անդամ ունեինք: Հիմնականում մեր հաճախորդները տղամարդիկ էին: Կանայք շատ քիչ տոկոս էին կազմում, երեխաները ևս քիչ էին: Մեր հաջողություններից մեկն այն է, որ այսօր հաճախորդների 50 տոկոսը կանայք են, 50 տոկոսը` տղամարդիկ: Մարդիկ արդեն հասկացել են, տեսել են` ինչ է տալիս իրենց ակումբը»:
Ժամանակին զուգընթաց` անընդհատ վերանայվում է ակումբում մատուցվող ծառայությունների ցանկը
«Անընդհատ թարմացնում ենք մեր ծրագրերը: Հետևում ենք` աշխարհում ինչ է կատարվում: Մեր մարզիչներն անըդհատ վերապատրաստվում են: Միանշանակ, կարող եմ պնդել, որ մեր մասնագետներն ամենալավն են: Նրանց մասին բոլորն են խոսում: Շատ մեծ ուտեսանելի արդյունքների են հասնում»,-հավելում է Կարինե Փամբուկյանը:
Թիմի շնորհիվ որոշակիորեն փոխվել է մարդկանց մտածելակերպը`առողջ ապրելակերպի ու ժամանցի վերաբերյալ:
«Հաջողվել է փոխել ակումբային գաղափար ասվածը: Նախկինում շատ հաճախ հարց էր ծագում, թե ինչու՞ չեն կարող մեկ ամսով հաճախել: Այսօր, եթե մարդը պարզապես մեկ օր որոշել է սպորտով զբաղվել, չի գալիս այստեղ: Մեր հաճախորդներն այն մարդիկ են, ում համար առողջ ապրելակակերպը կյանքի, առօրյայի մասն էկ ազմում»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ակումբի մամուլի խոսնակ Արևիկ Ուդումյանը:
«Orange Fitness»-ն այսօր ամենաշատ ծառայություններ մատուցող ակումբն է: Միևնույն հարկի տակ կենտրոնացված են ամենատարբեր ուղղություններ` խմբակային պարապմունքներ` պարերի տեսակներ (պարահանդեսային պարեր, պորտապար, լատինամերիկյան պարեր…) աերոբիկա, յոգա, արևելյան մարտաձևեր` ինքնապաշտպանություն, բոքս, քիգբոքսինգ, թիմային խաղեր` բասկետբոլ, վոեյբոլ, ֆուտբոլ և այլն: Ակումբի բարձր որակավորված մարզիչները պատրաստեն օգնել ակումբի անդամներին ուպատասխանել ցանկացած հարցի.
Խմբակային պարապմունքների մարզիչ Լուսինե Բազյանն այս բնագավառում հարուստ կենսագրություն ունի: Շուրջ 30 տարի զբաղվում է սպորտով, ֆիթնեսով` 13 տարի: Իսկ ակումբում` արդեն 5 տարի:
«Ես մասնագիտացած եմ ֆիթնեսի մի քանի ուղղություններով:Դրանք չափազանց արդյունավետ են: Հետաքրքրությունը մեծ է այս ուղղությունբների նկատմամբ: Ամենակարևորը այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են Ֆիտբուլը, աբստրեչը, ստեպ աերոբիկան, պիլատեսը, ստրեչը օգնում են լինել առողջ, երիտասարդ ու գեղեցիկ»,- ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լուսինե Բազյանը:
Ակումն առանձնանում է ընդարձակ մարզադահլիճներով, բազմաֆունկցիոնալ խաղահրապարակով, 25 մետրանոց լողավազանով` մաքրման օզոնային ֆիլտրացիայով, շոգեբաղնիքներով ու ջակուզիներով: Առկա է նաև բացօթյա լողավազան, որը արևայրուքի հնարավորություն է տալիս:
Այստեղ է ամբողջ ընտանիքով մարզվելու լավագույն հնարավորությունը, քանի որ գործում է նաևմանկական սրահ, որտեղ առանձին տարիքային խմբերով` 3-8, 8-12 տարեկան երեխաները մարզվում են:
Իսկ Mandarin ՍՊԱ կենտրոնն առաջարկում է բարձրակարգ ՍՊԱ ծառայությունների լայն ընտրանի:
Այսպիսով՝ կարելի է ասել «Orange Fitness»-ը ոչ միայն պարզապես ֆիթնես ակումբ է, այլ ապրելակերպ և հաջողակ լինելու բանաձև:
72157636077512825