▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Հրազդանի կիրճում հաճախ եմ լինում․ Նիկոլ Փաշինյան

Ես Հրազդանի կիրճում հաճախ եմ լինում․ Նիկոլ Փաշինյան

Դիտեք նաև՝

Կառավարությունը քննարկում է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացմանը հավանություն տալու մասին հարցը։ Համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է կառուցվել Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի մի շարք վարչական շրջաններ։ Ճանապարհահատվածը կհանդիսանա Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը։ «Ճանապարհի կառուցումը բավականին երկար ժամանակ քննարկված, ուսումնասիրություններ անցած նախագիծ է, որը էականորեն կբեռնաթափի երթևեկությունը տվյալ հատվածում։ Կառուցումը կարևոր է նաև մեկ այլ՝ ավելի մեծ նախագծի տեսանկյունից, դա Նորագյուղի ու հարակից տարածքների նոր թաղամասի կառուցման նախագիծն է, որի նախապատրաստման աշխատտանքներն ընթացքի մեջ են»,- ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Թարմացված․Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ մետրոյի Աջափնյակ կայարանի կառուցման նախագիծը պատրաստ է, իրականացվում են փորձաքննություններ, դրան կհաջորդի ներդրումային ծրագրի քննարկումը․ «Հույս ունեմ՝ այս տարի կսկսենք շինարարությունն ու չորս տարին կպահպանենք, այսինքն՝ չորս տարում մետրոյի կայարանը կունենանք»,- ասաց Ավինյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին