▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ խոսքը պնդում եմ...գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ. Երանոսյան. armlur.am

armlur.am-ը գրում է. ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, փոխոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, թե ազատամարտիկ լինելը չի նշանակում, որ ամեն ինչ կարելի է անել:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանի և Ռազմիկ Պետրոսյանի դեմ հարձակումը կապվում է հենց փոխոստիկանապետի հետ: Ավելի վաղ Լ. Երանոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել էր, որ «այս երկրում ով լինի, իր ներկայությամբ հանրապետության նախագահի հասցեին որեւիցե մի բան ուզենա ասելու, ականջները կկտրի շան թուլի պես»:

-Պարո՛ն Երանոսյան, օրերս ծեծի ենթարկված հրամանատարներ Մանվել Եղիազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի ծեծի հանգամանքները դեռեւս պարզ չեն, բայց բոլոր «սլաքներն» ուղղվում են Ձեր կողմը, քանի որ այդ օրը Դուք եք նրանց հետ ռեստորանում եղել, այնտեղից դուրս գալուց հետո է դեպքը տեղի ունեցել: Չե՞ք փորձել պարզել՝ ինչ է կատարվել:

-Ես Ձեր հարցին չեմ կարող պատասխանել, քանի որ չգիտեմ, թե ովքե՞ր են այդ սլաքներն ուղղում, ովքե՞ր են այդ շահագրգիռները, որ նման հայտարարություններով են հանդես գալիս: Ես էլի եմ կրկնում, որ այդ հարցերն ուղղե՛ք Ռազմիկ Պետրոսյանին:

-Դուք միջադեպից հետո զրուցե՞լ եք Ռազմիկ Պետրոսյանի հետ, արդյո՞ք Ձեր ընկերը նույնպես այն կարծիքին է, որ Դուք եք հրամայել, որ իրենց ծեծի ենթարկեն:

-Ով ինչ է հայտարարում, ես չգիտեմ, բայց մինչեւ այսօր էլ ինքը չի կարող կասկածել, որ ես եմ իրեն ծեծել կամ ծեծել տվել:

-Եթե նշում եք, որ Ռ. Պետրոսյանն ու Մ. Եղիազարյանը Ձեր մարտական ընկերներն են, ու Դուք շատ մտերիմ հարաբերություններ ունեք նրանց հետ, այդ դեպքում, ըստ Ձեզ, ովքե՞ր կարող էին նման կերպ վարվել նրանց հետ: Ի՞նչ խնդիրներ ունեն նրանք, որի պատճառով կարող էին բռնության ենթարկվել:

-Տարբեր մարդիկ, ի՞նչ է եղել, այսօր կարող է մարդու հայացքը մի մարդու հայացքին չհամապատասխանի, խոսակցություններն իրար չբռնի, ծեծեն իրար, դա չի նշանակում, որ գնացինք, նստեցինք, իրար հետ հաց կերանք, Երանոսյանն էլ բռնեց ու իր մարտական ընկերոջը ծեծեց: Եթե մտածողն այդքան է, ուրեմն թող մտածեն, ոնց ուզում են, դա իրենց խնդիրն է, ես բան չունեմ ասելու:

-Լավ, այդ դեպքում ի՞նչ եք քննարկել Ձեր մարտական ընկերների հետ, ինչո՞ւ էիք որոշել նրանց հետ «հաց» ուտել, ի վերջո, հանդիպման նախաձեռնողը Դուք եք եղել, որից էլ ենթադրվում է, որ կոնկրետ նպատակ է հետապնդել այդ հանդիպումը: Քննարկել եք Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության, երկրում տիրող իրավիճակի մասի՞ն:

-Ես ով եմ, որ երկրի մասին ինչ-որ բաներ քննարկեմ, կարող է Ռազմիկը հռետորի պես խոսել՝ սենց-նենց… Ես ոչ մեկի հետ կիսելու բան չունեմ, իմ մարտական ընկերների հետ՝ առավել եւս: Ինչ հնարավորությունների տեր իրենք են, կարող ենք ասել, ու ես իրենցից սահմանափակ հնարավորությունների տեր եմ, եթե կիսելու բան կար, կիմանայիք: Ես հանցանք չեմ կատարել՝ իրենց հետ հանդիպելով:

-Այսօրվա դրությամբ ծեծի միակ հեղինակը, հասցեատերը համարվում եք Դուք, մինչեւ այսօր որեւէ մեկի անունը չի շոշափվել…

-Դա ո՞վ է շոշափում, դա շոշափում են լրատվամիջոցները, որի մասին գրում են, թե դու ու Ռազմիկը ծեծ ու ջարդ եք արել, հարց տվեք նաեւ Ռազմիկին էլ… Ինքն էլ թող խոսի:

-Ռազմիկ Պետրոսյանն արդեն պատասխանել է, որ ինքը հայհոյել է, բայց իր ականջները չեն կտրել, ինչպես որ Դուք հայտարարել էիք, թե ով Ձեր դեմ հայհոյի Սերժ Սարգսյանին «շան թուլի պես ականջները կկտրեմ»:

-Ես իմ խոսքը պնդում եմ, որ եթե որեւէ մեկը կա էդքան տղա, իմ ներկայությամբ, դեմս նստած, փորձի գերագույն հրամանատարի հասցեին որեւիցե մի բան ասի, գլուխը կջարդեմ ու չգիտեմ՝ կհասնի իր էրեխեքին, թե չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին