▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ինչ անկուշտ հայր ունենք մենք.Մեր ավանդույթի հերն անիծվել է, ՀԱՅՐՆ էլ հետը

Ի՞նչ դեր ու ֆունկցիա ունի հայրն ընտանիքում.

Առաջին ամենակարևոր դերը՛դա ընտանիքի անդամների մասին հոգալն է...
Ակամայից հիշեցի Ատրպետի «Տժվժիկ»-ը,որն այնքան ճշմատացի և գունեղ նկարահանել է մեր հիանալի ռեժիսորը՝ Ա Մանարյանը...
Հիշում եք, սեղանի շուրջ ,որտեղ երեխաները ,տան անդամները ագահությամբ «վայելում էին»տժվժիկը... Մանարյանը ՛ինչպես ինքը՝ իր տանը կվարվեր ,իր՝ որպես ընտանիքի հոր, մեծի,այնպես էլ այստեղ ՝ ընտանիքին կերակրողի պարտականության զգացողության ցուցադրումն է մղում առաջին պլան , որն այպես հրաշալի կերտել էր Հ Ներսիսյանը...
Յուրաքանչյուր հայր էլ երջանիկ է զգում, երբ կարողանում է կերակրել իր ընտանիքին, հոգալ նրա ցավերը, մտածել նրա ապագայի մասին, 
Ռուսների մոտ այդ հասկացողությանն այնքան էր ընդունված, որ նրանք անգամ իրենց ցարին ՝ ռուս թագավորին «царь батька» են անվանել, ասել է, թե թագավորն իրենց հայրն է որ հոգում է բոլորի մասին....
Իսկ մենք՝ հայերով, երբևէ լսե
՞լ ենք, որ տան հայրը միայն իր բողազի մասին մտածի հը, լսե՞լ եք` թաքուն պահի երեխաների կերակուրը և նրանցից գաղտնի խժռի, լսե՞լ եք` տան վերջին կոպեկը վերցնի ու գնա իր, միայն իր վայելքների ետևից, լսե՞լ եք` երեխաներին ոտաբոբիկ, տկլոր ու անխնամ ,թողնի և գնա իր զվարճությունների ետևից, լսե՞լ եք...

Լսում ենք ու հա լսում ենք...
«Մեր ավանդույթի հերն անիծվել է, ՀԱՅՐՆ էլ հետը»...
Էս ինչ անկուշտ հայր ունենք մենք...

Մարիետա Բադալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին