▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ի՞նչ բան ա՝ փոխարենն առաջ գնանք, հետ ենք գնում...Նիկոլ Փաշինյանը բարկացավ նախարարի վրա

 

Այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության նիստի ժամանակ  «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ լավ չի հասկանում այն նախագծերը, որոնցով առաջարկվում է ետ գնալ. «Այս ամեն ինչն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարներով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն, բայց թոշակ են ստանում, ինչի արդյունքում մեր պետությանը միլիարդների վնաս է հասցվել: մենք առաջարկում ենք էլի մեխանիզմ ստեղծել, որ նույն բանը տեղի ունենա՞: Սա անընդունելի է: Պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը հեշտ լինի, սակայն դա անել առաջ գնալու ճանապարհով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Եթե քննարկվում է ետ գնալու տարբերակը, ես ասում եմ, որ պետք չէ դա անել: Այսօր 21-րդ դարն է, պետք է առաջ գնալ, տեխնոլոգիաները օգտագործել, սակայն մենք ամեն ինչ անում ենք 1997 թվական հայտնվելու համար: 21-րդ դարն է, գտեք տեխնոլոգիաներ, որ մարդու գոյություն ունենալու փաստն արձանագրվի այլ ճանապարհներով: Թե չէ մենք իբր մարդկանց ծառայություն ենք մատուցում, բայց վնաս ենք հասցնում: Մենք պաշտոնյա ենք դնում, որ նա հաստատի մարդը ողջ է, թե՝ ո՞չ: Նշանակում է, որ այդ պաշտոնյային հնարավորություն ենք տալիս գոյություն չունեցող թոշակառուի թոշակը ստանալ: Պետք է թվայնացում լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև՝ Մենք ուղղակի անտեղյակ նստած ենք, սա ի՞նչ նախագիծ է. ՊԵԿ նախագահը՝ Նիկոլ Փաշինյանին

Կառավարության նիստում քննարկված այլ հարցեր՝ ստորև.

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին