ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, շնորհավորելով կանանց և աղջիկներին Մարտի 8-ի կապակցությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես երբեք չեմ սիրել Մարտի 8-ը, սակայն կանանց երեք խորհուրդ կտամ։ Բացառեք ձեր կյանքից երեք «չ» եւ դուք կզգաք, որ երջանիկ ու ներդաշնակ եք։
Առաջին «չ»-ն` չվախենալ, երկրորդ «չ»-ն` չնախանձել եւ երրորդ «չ»-ն` չափսոսալ անցյալի համար ու անցյալից քեզ հետ վերցնել միայն լավ հիշողություններն ու բարի էմոցիաները։ Ինձ դա հաջողվել է։ Որովհետեւ ես շատ վաղուց եմ ինձ ասել` աղջիկ ջան, ուշքի արի»։