▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ինքս եղել եմ մեկուսարաններում, այնտեղ գոյություն չունի ոչ մի նորմատիվի պահպանում. Արամ Վարդևանյանը՝ դատավորին

«Ես ինքս եղել եմ մեկուսարաններում, այնտեղ գոյություն չունի ոչ մի նորմատիվի պահպանում, որը կա՝ ԱՀԿ կողմից սահմանված: Այն, որ մենք դատական նիստ ենք անում, սա էլ է ռիսկային միջավայր»: Այս մասին այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ասաց սահմանադրագետ, փաստաբան, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Վերջինս միջնորդեց որպես ավտոնոմ խափանման միջոց գրավ կիրառել, իսկ գրավի չափի որոշումն էլ թողեց դատարանի հայեցողությանը:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ Ռոբերտ Քոչարյանի գործով դատարանը քննարկում է խափանման միջոցի փոփոխության հարցը: Միջնորդությունը ներկայացրել է պաշտպան Հայկ Ալումյանը՝ նշելով, որ Ռոբերտ Քոչարյանը սրտանոթային խնդիրներ ունի, ռիսկի խմբում է, ուստի դատարանին միջնորդում է անհապաղ վերացնել խափանման միջոց կալանքը և այն փոխարինել այլ՝ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով:

Ըստ պաշտպանի՝ հարցը պետք է քննարկել անհապաղ: «Շաբաթը մեկ նիստ եք անում, հետո գնում արձակուրդ»,- նշեց պաշտպանը, ինչին ի պատասխան դատավոր Աննա Դանիբելյանը հորդորեց ըստ էության խոսել:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին