▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իսկապես աջակցել եմ մի խումբ անձանց, որպեսզի նրանք խուսափեն մաքսատուրք վճարելուց. Բորիս Ավագյան

Դեկտեմբերի կեսերին հայկական համացանցում հայտնվեցին կադրեր, թե ինչպես են Սանկտ Պետերբուրգում ձերբակալում Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին: Նա արդեն մեկ ամիս է՝ գտնվում է Մոսկվայի քրեակատարողական հիմնարկներից մեկում։

http://asekose.am/filemanager/uploads/boris_avagyan.jpg

Hraparak.am-ը կապ է հաստատել Բորիս Ավագյանի կնոջ՝ Էլեն Ավագյանի հետ, որի  միջոցով կապվել են նրա հետ, որպեսզի հասկանալի լինի, թե ինչում են նրան մեղադրում։

Վերջինս սկանդալային հայտարարություն է արել՝ կապված մաքսային ծառայության ղեկավար Շուշանիկ Ներսիսյանի հետ, եւ խոստացել է առաջիկայում նոր բացահայտումներ անել՝ պատռելով «Նիկոլի եւ նրա բանդայի դիմակը»:

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջապես ես ձեզ կարող եմ տեղեկություններ հայտնել, որոնք կքողազերծեն այն, ինչ Նիկոլը փորձում է բոլորիցդ թաքցնել: Նախ փորձեմ պարզաբանել իմ ձերբակալության հանգամանքները, որոնք նիկոլահպատակ ԶԼՄ-ները փորձում են ձեզ ներկայացնել խեղաթյուրված: Ռուսաստանում իմ ձերբակալությունն իրականացվել է Հայաստանի գլխավոր դատախազության դիմումի հիման վրա եւ պայմանավորված է վերջինիս ցանկությամբ` ինձ ամեն գնով վերադարձնելու Հայաստան: Երկրորդ․ ձեզ կպատմեմ, թե ինչ կապ ունեմ ես մաքսային վճարումներից խուսափելու պատմության հետ»:


Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին