▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ․ Արթուր Վանեցյան

Այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից 5 մլրդ դոլարի դիմաց Արցախը Ադրբեջանին հանձնելու և իրեն Ադրբեջանի հատուկ ծառայության ներկայացուցչի կողմից փակ ծրար փոխանցվելու հարցին, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասել է, որ կոռեկտ չի համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնելը․ «Ես կորոշեմ՝ երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններում հրապարակայնացնել այն տվյալները, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ»։

Իսկ թե ինչո՞ւ երկու տարի առաջ չբարձրաձայնեց այդ հարցի մասին, Ա․ Վանեցյանը պատասխանել է․ «2 տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի կոչով, բոլորին թվաց, թե Վանեցյանը կանգառի կոչ է անում իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում։ Այնինչ, կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկը եղել եմ ես և այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլների մեկն եմ եղել»,- ասել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին