▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես լինեի ռուսների տեղը`ORT-ի ռեպորտաժից հետո մի հատ էլ Զորի Գայկովիչի նամակը կհրապարակեի

Չորս նկատառում

ORT-ն ըստ էության պետական ալիք է ,Պուտինի ապարատի ուղղակի վերահսկողությամբ և այստեղի գնահատականները ռուսական իշխանության վերաբերմունքն են արտահայտում որևէ խնդրի վերաբերյալ:Մեզ կտրեցին ԵՄ Ասոցացումից հիմա չեն շտապում Մաքսային մցնել՝ էլ ինչներին ենք պետք:

Տեսանյութի ոճը,բովանդակությունը,ինտոնացիան վիրավորական են մեր հանդեպ:Բայց մեր վարքագծից հետո ինչ էինք ակնկալում? Ռուսներն եվրոպացիներ չեն ,որ կիրթ և տոլեռանտ լինեն ընկածի նկատմամբ:

Ես կողմ եմ ,որ Թուրքիան դառնա Մաքսային միության անդամ:Նախ Ռուսաստանի միանշանակ հեգեմոն դրիքը կնվազի,ինչի արդյունքում մեր գինը կբարձրանա:Երկրորդ` դա շանս կտա Թուրքիայի հետ սահմանի բացման խնդիրը վերստին օրակարգ մցնել:
Ընդ որում Թուրքիան Եվրոմիության հետ ոչ միայն Ասոցացման պայմանագիր ունի այլև ցանկանում է լիիրավ անդամ դառնալ:

Մեր իշխանությունները պետք է բացատրություն պահանջեն Ռուսաստանից:Եվ բացատրեն նաև մեզ,Հայաստանի քաղաքացիներիս ,թե էս ինչ ա նշանակում,ինչու է նման վերաբերմունք և ով է վերջիվերջո ստում՝ Ռուսաստանի առաջին ալիքը, թե մերոնք,որ ասում են մտնելու հարցը լուծված է:

P.S.

Ես լինեի ռուսների տեղը,էս ռեպորտաժից հետո մի հատ էլ Զորի Գայկովիչի նամակը կհրապարակեի:Բախտներս բերել է,երևի չեն իմանում

 

Պետրոս Ղազարյան

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին