▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞. Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀԿ-ականները ՀՀԿ ղեկավար, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելեցին «Եռաբլուր» պանթեոն՝ հայոց բանակի 28-ամյակի կապակցությամբ։

«Ուզում եմ շնորհավորել մեր զինվորներին, սպաներին, գեներալներին ու զորահրամանատարներին, մեր քաջարի ազատամարտիկներին ու հայկական բանակի վաստակաշատ վետերաններին, մեր բանակի կայացման գործում մեծ ավանդ ունեցող և մինչև օրս քեֆ ուրախությամբ իրենց որդիներին բանակ ճանապարհող ու անհրաժեշտ պահին կամավորության սկզբունքով բանակի շարքերը համալրող մեր ժողովրդի զավակներին։ Մեր բանակը փառապանծ, հաղթական բանակ է անկախ նրանից, որ բանակի ձևավորման օրերից որոշ մարդիկ, այդ թվում՝ դրսի ուժերի թելադրանքով փորձել են վարկաբեկել մեր բանակը, նսեմացնել մեր հաղթանակները, բայց դա նրանց չի հաջողվել, քանի որ մեր բանակը ձախողումներ չի ունեցել և բազմիցս ապացուցել է պաշտպանելու՝ հայ ժողովրդի և Արցախում ապրող մեր հայրենակիցների անվտանգությունը։ Այսօր մի մաղթանք ունենք՝ ամուր պահենք մեր հավատը բանակի նկատմամբ։ Սա շատ կարևոր հանգամանք է և թույլ չտանք, որ մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը»,- ասաց Սերժ Սարգսյանը։ 

Այլ հարցերին Սարգսյանը հրաժարվեց պատասխանել, միայն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին վերաբերող հարցին 3-րդ նախագահն ասաց «Դուք ուզում եք, որ ես այս լուսավոր օրը անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞»։ 

Նշենք, որ Սարգսյանի հետ հարգանքի տուրք մատուցելու են գնացել նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, խոսնակ Էդուարդ Շարմազանովը, Գալուստ Սահակյանը, Սամվել Նիկոյանը, Կարինե Աճեմյանը, Արտակ Զաքարյանը, Կարեն Ավագյանը, Գագիկ Մինասյանը և այլք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին