▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մահացա 2011 թ-ին. իմ հասցեն արդեն դարձել են տարբեր հիվանդանոցների հիվանդասենյակները.galatv.am

 

galatv.am-ը գրում է.
«Իմ կյանքի ամենաչարաբաստիկ տարին 2011 թվականն էր, այդ ժամանակ կործանվեց ընտանիքս եւ նաեւ ես: Դրա համար հաճախ ասում եմ՝ ես մահացա այդ ժամանակ՝ 2011-ին»:
Գյումրիի բնակիչ Սուսաննա Բագրատյանը հիմա պայքարում է, որ գոնե «քանդված օջախից մնացած» միակ աղջիկը ապրի:
«Երկար տարիներ ապրելով Գյումրու հանրակացարաններից մեկում՝ այն մեծ ազդեցություն թողեց մինուճար դստերս առողջության վրա… նա հիվանդացավ ու չի բուժվում: Ի՜նչ երազանքներ, ի՜նչ հույսեր ունեի աղջկաս ապագայի հետ կապված: Ես ի՜նչ ցանեցի եւ ինչ էլ հնձում եմ»:
Գյումրեցի Սուսաննա Բագրատյանը արդեն երեք տարի պայքարում է 23-ամյա դստեր՝ Էմմայի կյանքի համար: 2011 թվականին վախի պատճառով նրա միակ դուստրը ձեռք է բերում հիվանդություն, որը կոչվում է ցրված սկլերոզ:
«Արդեն 3 տարի պայքարում ենք, բայց ապարդյուն. բժիշկները երկար ապրելու, առավել եւս բուժվելու հույսեր չեն տալիս, իսկ ես միայն նրան ունեմ: Ամուսինս չդիմացավ, մահացավ, իսկ ես մահացա իմ էությամբ ու միայն շնչում եմ լոկ դստերս համար, միայնակ պայքարում եմ:
Գիտեք, ճակատագիրը հեգնում է, երբ ամեն անգամ բժիշկներն ինձ նույն բանն են ասում. «Պետք է տեղափոխել արտասահման»: Ես ինձ այնքա՜ն մեղավոր եմ զգում: Ես այլեւս ուժ չունեմ, Հայաստանում էլ բուժհաստատություն չմնաց, որ չպառկեինք՝ հուսալով, որ անպայման կբուժվի, բայց ապարդյուն: Չգիտեմ անգամ ումի՞ց էլ պարտքով փող խնդրեմ, խրվել եմ ահռելի պարտքերի մեջ ու գլուխս կորցնում եմ»:
Տիկինն ասում է, որ մի ժամանակ աշխատել է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում:
«Քաղաքի փողոցներն էի մաքրում, 56 հազար դրամը քիչ էր, բայց գոնե նվազագույն ծախսերը հոգում էի: Այդ գումարով եւ սնվում էինք, եւ լույս ու գազ մուծում, եւ դեղ էինք գնում, եւ նաեւ մայրաքաղաք տանելու, պառկելու ծախսերը հոգում: Բայց արդեն 2 ամսից ավելի է՝ չեմ կարողանում գնամ աշխատանքի, զրկվեցի նաեւ այդ 56,000 դրամ եկամտի միակ աղբյուրից եւս: Չգիտեմ ինչ անեմ»:

galatv.am-ը գրում է. «Իմ կյանքի ամենաչարաբաստիկ տարին 2011 թվականն էր, այդ ժամանակ կործանվեց ընտանիքս եւ նաեւ ես: Դրա համար հաճախ ասում եմ՝ ես մահացա այդ ժամանակ՝ 2011-ին»:

Գյումրիի բնակիչ Սուսաննա Բագրատյանը հիմա պայքարում է, որ գոնե «քանդված օջախից մնացած» միակ աղջիկը ապրի:

«Երկար տարիներ ապրելով Գյումրու հանրակացարաններից մեկում՝ այն մեծ ազդեցություն թողեց մինուճար դստերս առողջության վրա… նա հիվանդացավ ու չի բուժվում: Ի՜նչ երազանքներ, ի՜նչ հույսեր ունեի աղջկաս ապագայի հետ կապված: Ես ի՜նչ ցանեցի եւ ինչ էլ հնձում եմ»:

Գյումրեցի Սուսաննա Բագրատյանը արդեն երեք տարի պայքարում է 23-ամյա դստեր՝ Էմմայի կյանքի համար: 2011 թվականին վախի պատճառով նրա միակ դուստրը ձեռք է բերում հիվանդություն, որը կոչվում է ցրված սկլերոզ:

«Արդեն 3 տարի պայքարում ենք, բայց ապարդյուն. բժիշկները երկար ապրելու, առավել եւս բուժվելու հույսեր չեն տալիս, իսկ ես միայն նրան ունեմ: Ամուսինս չդիմացավ, մահացավ, իսկ ես մահացա իմ էությամբ ու միայն շնչում եմ լոկ դստերս համար, միայնակ պայքարում եմ:

Գիտեք, ճակատագիրը հեգնում է, երբ ամեն անգամ բժիշկներն ինձ նույն բանն են ասում. «Պետք է տեղափոխել արտասահման»: Ես ինձ այնքա՜ն մեղավոր եմ զգում: Ես այլեւս ուժ չունեմ, Հայաստանում էլ բուժհաստատություն չմնաց, որ չպառկեինք՝ հուսալով, որ անպայման կբուժվի, բայց ապարդյուն: Չգիտեմ անգամ ումի՞ց էլ պարտքով փող խնդրեմ, խրվել եմ ահռելի պարտքերի մեջ ու գլուխս կորցնում եմ»:

Տիկինն ասում է, որ մի ժամանակ աշխատել է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում:

«Քաղաքի փողոցներն էի մաքրում, 56 հազար դրամը քիչ էր, բայց գոնե նվազագույն ծախսերը հոգում էի: Այդ գումարով եւ սնվում էինք, եւ լույս ու գազ մուծում, եւ դեղ էինք գնում, եւ նաեւ մայրաքաղաք տանելու, պառկելու ծախսերը հոգում: Բայց արդեն 2 ամսից ավելի է՝ չեմ կարողանում գնամ աշխատանքի, զրկվեցի նաեւ այդ 56,000 դրամ եկամտի միակ աղբյուրից եւս: Չգիտեմ ինչ անեմ»:

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին