ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Էս մարդը Արցախի հերոս է։ Էս մարդը հայտնի «կամանդույուշչին է»։ Էս մարդը հայտնի բունկերի Շվարցնեգերն ա։ Էս մարդը առաջինն է լքել մեռնող Արցախը։ Էս մարդը հիմա Երևանում է»:
Նշենք, որ Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձություններով պայմանավորված՝ 24News-ը կապ էր հաստատել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, սակայն վերջինը նշել էր, որ արդեն գտնվում է Հայաստանում. «Ես արդեն Հայաստանում եմ, նորից Երևանում եմ»,- այլ հարցերի չպատասխանելով՝ հայտնել էր Բաբայանը, ասելով, որ ավելի ուշ հանդես կգա հարցազրույցով: |