▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա»․ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի, գրպանում՝ 2 գրություն

Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ դի կա։ 

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Ըստ կայքի՝ մահացածի գրպանում հայտնաբերվել է 2 թուղթ, որոնցից մեկի վրա գրված է՝ «ոչ ոքի չմեղադրել, ես մեղք եմ, մեջս օձ կա, սատանա», իսկ մեկ այլ թղթի վրա գրված է՝ «մահվանս մեջ  խնդրում եմ ոչ ոքի չմեղադրել, սատանա ա մտել մեջս, օձը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին