▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես մինչև վերջ կանգնած եմ լինելու Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարում. Էդուարդ Շարմազանով

Չի կարող արցախյան հերոսամարտում հերոսների հաղթանակն այսօր վերածվել նրան, որ մենք մեր հերոսներին բանտարկենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ նշելով, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն անպայման, ուշ թե շուտ պետք է ազատության մեջ լինի․ «Սա ազատության համար պայքար է։ Ես խոսում եմ և՛ իմ անունից և՛ մեր կոսակցության անունից։ Թե ես, թե Հանրապետական կուսակցությունը մինչև վերջ կանգնած ենք լինելու Ռոբերտ Քոչարյանի ազատության համար պայքարում և ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չլինեն»։

Անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում հրապարակված հայտնի գաղտնալսումներին` Շարմազանովն ասաց, թե ժամանակին բոլորը միաբերան հայտարարում էին, որ նախկին իշխանություններն ու Ռոբերտ Քոչարյանն են կազմակերպել այդ ամենը․ « Բա ո՞ւր է։Հիմա ծպտուն չեն հանում»։

Շարմազանովի խոսքերով Հայաստանում դժբախտաբար կա զանգովի արդարադատություն, հրահանգովի արդարադատություն, Հայաստանում արդարադատությունը հիմնականում հիվանդացած է․ «Ես ուզում եմ տոկունություն մաղթել մեր բոլոր այն դատավորներին, սահմանադրության այն պահապաններին, ովքեր մտածում են ծառայել ոչ թե քաղաքական այս կամ այն քաղաքական գործչին կամ այս կամ այն իշխանությանը, այլ հայոց պետականությանը»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին