▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ, որ ամնիստիա անի բոլոր կալանավորների համար. Շանթ Հարությունյան

Վարդաշեն քրեակատարողական հինարկում հրավիրած ասուլիսում Շանթ Հարությունյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկեց համաներում հայտարարել բոլոր ազատազրկման դատապարտվածների ու կալանավորվածների համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Ես Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ, որ ամնիստիա անի բոլոր կալանավորների համար, 5000 մարդ կա բանտերում: Հեղափոխությունները, եթե իսկապես հեղափոխություն է, առավել ևս եթե անունը դնում են սիրո և համերաշխության, եթե արմատական փոփոխություն ա, անմիջապես պետք ա լինի ամնիստիա:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ես լինեի վարչապետը, ոչ կսպասեի մայիսի 28-ին, ինքն ուներ էդ հնարավորությունը 20 օր հետո անել ամնիստիա, ոչ կսպասեի սեպտեմբերի 21-ին, ես ուղղակի կասեի՝ հեղափոխության հաղթանակն էսօր ազգային տոն ա լինելու, ուստի մարդասիրական ակտ եմ կատարում: Սա ոչ ֆինանս ա պահանջում, ոչ ներդրում: Իսկ եթե մարդիկ կասեն՝ նրանք հանցագործ են, հանցագործ ռեժիմը էն, որ իզուր չէի ասում՝ Հայաստանը սարքել էին սուչի զոնա՝ վերևից ներքև: Մարդը կարող ա հակված չէ հանցագործություն անելու, բայց պայմաններն են թելադրում նրան: Հեղափոխության ճակատին պետք ա գրված լինի՝ հումանիզմ: Նույնիսկ բռնապետները երբ հեղաշրջում են անում, գոնե ձևական ճակատին գրում են՝ հումանիզմ»,- ասաց Շանթ Հարությունյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին