▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ, ես սատարում եմ հայրենիքիս. Արա Աբրահամյան

Գաղտնիք չէ, որ այսօր առաջադրված գրեթե բոլոր թեկնածուներն ու կուսակցությունները բաժանվում են երկու թևի մի մասը ձայն է տանելու Ռոբերտ Քոչարյանից և նվիրելու է կապիտուլյանտ Նիկոլին, մյուս մասը փախցնելու է Նիկոլից և նվիրելու է մարդասպանների կլանին՝ Քոչարյանի գլխավորությամբ։ Երկու քարի արանքում մնացած ժողովուրդը դժվարությամբ է կարողանում հավատալ, որ կարող են լինել նաև այլընտրանքային ուժեր, որոնք ասպարեզ են դուրս եկել միայն ու միայն հանուն պետականության ու ժողովրդի։ 

/filemanager/uploads/2021/05/week-4/ara_abrahamyan.jpg

Տարիներ շարունակ շահարկվում են կեղծ բարերարների անուններ, ովքեր մարդկանց ցավին հասնում են միայն ընտրություններից 10 օր առաջ, ովքեր չնչին օգնությունն անում են միայն տեսախցիկների առջև և մրջյունը դարձնում են փիղ։ Իսկ կան մարդիկ, ովքեր ամեն պահ հայրենիքի ու հայրենակիցների կողքին են․․․․և ոչ թե խոսքով, այլ գործով։ 

Ռուսաստանի հայերի միությունը 20 տարի շարունակ ազգանվեր գործ է կատարում։ Անտուն ընտանիիքներին բնակարաններ նվիրելուց մինչև բարեգործական ճաշարաններ, օգնություններ մանկատներին, դպրոցներին, սահմանամերձ գյուղերին։ Եվ այս ամենը լուռ ու առանց տեսախցիկների։ 

Միաության նախագահ Արա Աբրամյանն այժմ Հայաստանում է։ Ինչպես ինքն է ասում ՝ եկել է խղճի թելադրանքով։ Եկել է ամեն հնարավորն անելու, երկիրը օրհասական վիճակից հանելու համար։ Անձամբ ինքը ընտրություններին չի մասնակցում, բայց գլխավորում է «Մեր տունը Հայաստանն է»  կուսակցությունը։  

- Ես ոչ սև եմ, ոչ սպիտակ։  Ես սատարում եմ հայրենիքիս։ Ես եղել ու լինելու եմ ժողովրդիս կողքին։ Պետք է ամրանանք և կառուցենք մեր երազանքների Հայաստանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին