▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էս ո՞նց է, որ այսքան մտահոգ ես, հարգելիս...

Այսօր հարգարժան պատգամավոր Մհեր Սեդրակյանին են մոտեցել լրագրողները, որպեսզի հարցեր ուղղեն, բայց նա հորդորել է լրագրողներին իրեն այլևս հարցեր չուղղել, ուղղել միայն գրավոր տեսքով, հակառակ դեպքում կվիրավորի

Էս ո՞նց է, որ այսքան մտահոգ ես, հարգելիս։ Երբ ժողովրդի ձայնի կարիքն ունես, լավ էլ շփվում ես մարդկանց հետ, բա հիմա ի՞նչ եղավ․ Իսկ գուցե ամեն ինչ սկսվեց ռուսի լծի պատմությունի՞ց։ Դու մեծ հաշվով տնավարի ասեցիր այն, ինչ մտածում են քո կուսակիցները, ուղղակի ախր շաաատ տնավարի ասեցիր է։ Բնական է արձագանքն էլ իրեն պիտի չսպասեցներ։ Բայց, հարգելիս, ախր լրագրողները այստեղ ոչ մի մեղք չունեին՝ էն դու, էն կամեռան, էն էլ քո ասածները....որևէ մեկը կրճատե՞լ էր ասածներդ, ինչ որ մեկը մեկնաբանե՞լ էր, իհարկե ոչ, բայց արի ու տես մի քանի օր հետո դու ստիպված էիր ներում հայցելու ժողովրդից․ Մեծ հաշվով հարգելիս, դա նրանից է, որ քաղաքականություն եք մտել մարդկանցով, որ քաղաքականության հետ կապ չունեք, դուք ձեր բիզնեսը, ձեր ախպերությունը․ Դրա համար էլ ինչ ասում եք, թարս եք ասում, ոչ թե թարս են հասկանում․ Այ սա է ցավը․ Հիմա էլ լրագրողներին ասում ես, որ այլևս քեզ հարցեր չտան, որովհետև մտավախություն ունես, որ կրկին մի անհամ պատասխան ես տալուէ տնավարիի մեջ․ Հարցերը գրավոր ուղղեք, դե օգնականները կքննարկեն, խելք խելքի կտանք, ու կպատասխանենք․ Սատանեն ասում ա մի էնպիսի հարց տամ, որ ոչ միայն օգնականը, այլ ողջ օգնականների մի խումբ նորմալ պատասխան չմոգոնի․․ Բայց դե դրա մասին հետո, հլա դոլարի կուրս ա , բան ա, ամանոր ա....

Արևիկ-Վիկտոր Անանյաններ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին